|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մավրիտանիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը: BBC-ի տեղեկացմամբ` երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում է 4 մարդ, որոնցից մեկի նախնիները ստրուկ են եղել:
Բիրամ Ուլդ Դահ Ուլդ Աբեյդը, ում նախնինեը պատկանել են անազատ դասին, միջազգային ճանաչում է ձեռք բերել Մավրիտանիայում ստրկության դեմ պայքարելու համար:
Երկրում մինչ այժմ ստրկություն գոյություն ունի, թեեւ այն պաշտոնապես արգելվել է ավելի քան 30 տարի առաջ:
Մավրիտանիայի գործող նախագահ Մուհամեդ Ուլդ Աբդել Ազիզը, ով իշխանության է եկել 2008թ. ռազմական հեղաշրջման արդյունքում, ևս առաջադրվել է: