|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանիայի մասնակցությամբ միջազգային կոնսորցիումը Մավրիտանիայի հետ 10 գիգավատ հզորությամբ էլեկտրոլիզատորներով 34 միլիարդ դոլար արժողությամբ կանաչ ջրածնի արտադրության նախագիծ իրականացնելու մասին համաձայնագիր է ստորագրել, գրում Է Frankfurter Allgemeine Zeitung թերթը։
Նախագիծը կունենա տարեկան մինչեւ 8 միլիոն տոննա ամոնիակի կամ ջրածնի վրա հիմնված այլ վերջնական արտադրանքի արտադրական հզորություն, հայտնում է թերթը՝ վկայակոչելով գերմանական Conjuncta ընկերությունը: Նախագծի առաջին փուլը, որն իրականացվելու է Մավրիտանիայի ափամերձ մայրաքաղաք Նուակշոտից հյուսիս-արեւելք, պետք է ավարտվի 2028 թվականին՝ 400 մեգավատ պլանավորված հզորությամբ, հայտնում է թերթը։ Նախագծին մասնակցում են նաեւ եգիպտական Infinity ընկերությունը եւ Արաբական Միացյալ Էմիրություններից Masdar ընկերությունը։