|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մեծ Բրիտանիան և Հարավային Կորեան ստորագրել են ազատ առևտրի մասին նախնական համաձայնագիր (FTA), որը միտված է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո երկրների միջև գոյություն ունեցող առևտրային երկկողմ պայմանավորվածությունների պահպանմանը. հայտնում է BBC-ն:
Համաձայնագիրը ստորագրել են Մեծ Բրիտանիայի առևտրի նախարար Լիամ Ֆոքսը և նրա հարավկորեացի գործընկեր Յու Մեն Հին:
Նախնական տվյալներով՝ Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կպահպանի իր ներկայիս դիրքերն ասիական շուկայում:
Լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ սույն համաձայնագիրը ներառում է նաև Հարավային Կորեայի կողմից բրիտանական ավտոմեքենաների և պահեստամասերի արտահանում: Հարավային Կորեան հիմնականում զբաղված է բրիտանական ավտոմեքենաների և նավերի արտահանմամբ, բացի դրանից` երկիր է ներմուծում հում նավթ և ավտոմեքենաներ: