|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսան Փեքջանը և հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Դոմինիկ Չիլքոտը երեքշաբթի Անկարայում ստորագրել են երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիր: Արարողությունը հեռարձակել է TRT հեռուստաալիքը. հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեծ Բրիտանիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը կդառնա երկու երկրների հետագա տնտեսական համագործակցության բանալին: Մենք ուրախ ենք, որ կատարում ենք այն խոստումները, որոնք տվել ենք թուրքական և բրիտանական բիզնեսներին: Այս համաձայնագիրը կդառնա նշանակալի իրադարձություն երկու երկրների հարաբերություններում, այն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից և տարածվելու է բոլոր տեսակի արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների վրա»,- ասել է Փեքջանը:
Նման պայմանագրի կնքումն անհրաժեշտ է դարձել այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան լքել է ԵՄ-ն (Brexit), որի հետ Թուրքիան համաձայնագիր ունի մաքսային միություն ստեղծելու մասին: Դեկտեմբերի 24-ին ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան համաձայնության եկան հարաբերությունների մասին անցումային շրջանի ավարտից հետո՝ դեկտեմբերի 31-ին: