|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵՄ բոլոր երկրները պետք է անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագրեր կնքեն Ուկրաինայի հետ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մյունխենի անվտանգության համաժողովում, փոխանցում է РИА Новости-ին։
«Ես շատ եմ ցանկանում և մի քանի այլ եվրոպացի գործընկերների հետ միասին հորդորում եմ, որ նմանատիպ որոշումներ ընդունվեն բոլոր եվրոպական մայրաքաղաքներում», - ասաց նա։
Նշենք՝ երեկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով ժամանել է Բեռլին։ Նա անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։