|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.82 |
| EUR | ⚊ | € 444.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.9178 |
| GBP | ⚊ | £ 508.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Վերջին շրջանում մտահոգիչ տեղեկություններ են արտահոսում Հայաստանի բանկային համակարգից: Ըստ «Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների՝ մեր բանկային համակարգում ծագել են այնպիսի խնդիրներ, որոնք կարող են լուրջ ճգնաժամի պատճառ դառնալ:
Խնդիրները վերաբերում են առաջին հերթին վարկերի վերադարձելիությանը: Վարկառուները չեն կարողանում սպասարկել բանկերի՝ նախկինում տրված վարկերը, և ներկայումս՝ գնալով ավելի մեծ տարածում է ստանում վերավարկավորումը: Այսինքն` վարկառուները մի բանկից վարկ են վերցնում նախկինում մեկ այլ բանկից վերցրած վարկը մարելու համար: ՀՀ-ում գործող օրենսդրության համաձայն` նման կարգի վերավարկավորումը, մեղմ ասած, չի խրախուսվում, բայց պատկան մարմինները սրա վրա աչք են փակում, հակառակ դեպքում՝ ամբողջ ֆինանսական համակարգը կարող է փլուզվել: Բայց սա կարճատև լուծում է, և մի ինչ-որ պահի ֆինանսական այս շրջապտույտը կանգ կառնի:
Բանկերը հույս ունեն, որ Կենտրոնական բանկը խոշոր գումարների աղբյուրներ կգտնի բանկային համակարգում փող ներարկելու համար, սակայն այդ հույսերը, կարծես, չեն արդարանում: Ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ-ում գործող թվով 4 բանկերում արդեն շոշափելի դժվարություններ են առաջացել: