|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինան երբեք չպետք է դառնա ԵՄ կամ ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Նիդեռլանդները պետք է միլիարդներ ծախսի իր ժողովրդի, այլ ոչ թե Կիևին աջակցելու համար, կարծում է հոլանդական ծայրահեղ աջակողմյան «Ազատության համար» կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը։
«Մենք ուրախ ենք տեսնել Զելենսկիին Ներկայացուցիչների պալատում (Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատում – խմբ.), բայց Ուկրաինան երբեք չպետք է դառնա ԵՄ կամ ՆԱՏՕ-ի անդամ»,- գրել է Վիլդերսը սոցիալական ցանցերում։
Նա նշել է, որ այժմ մյուս երկրների հերթն է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Կիևին։