|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
ԱԺ նիստում անդրադառնալով հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա հարձակման դեպքին ու ձերբակալվածների ազատ արձակմանը, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանից հետաքրքրվեց․ «Կարո՞ղ եք փոքր-ինչ մանրամասնել՝ ինչո՞ւ են ազատ արձակվել»:
ՆԳ նախարարի տեղակալն ասաց, որ այլ տեղեկություններ չի կարող նշել՝ նախաքննություն է իրականացվում. «Ճիշտ կլինի՝ ձեր հարցը նախաքննական մարմին ուղղել»:
Գառնիկ Դանիելյանն «անընդունելի» որակեց պատասխանը. «Մեր հասարակությունն իրավունք ունի տեղեկանալու՝ ինչ է կատարվում երկրում. ի վերջո հանցագործություն կատարողները պիտի՞ ենթարկվեն պատասխանատվության, թե ոչ»: