կարևոր
463 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-09 12:54
Քաղաքական

Միհրան Հակոբյանի վրա բորենիաբար հարձակման միակ պատասխանատուն ՀՀ-ում գործող ռեժիմն է՝ իր պարագլխի գլխավորությամբ․ Նարեկ Սամսոնյան

Միհրան Հակոբյանի վրա բորենիաբար հարձակման միակ պատասխանատուն ՀՀ-ում գործող ռեժիմն է՝ իր պարագլխի գլխավորությամբ․ Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանն իր աջակցությունն է հայտնել հանրային գործիչ Միհրան Հակոբյանին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից.

«Միհրան Հակոբյանի վրա բորենիաբար հարձակման միակ պատասխանատուն Հայաստանում գործող ռեժիմն է՝ իր պարագլխի գլխավորությամբ։

Հայաստանում հաստատված իրավական ամենաթողության հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է լիներ փողոցներում ընդդիմախոսների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարների շարքը։ Ընդհանրապես, հաստատված ռեժիմը սրընթաց գահավիժում է դեպի ամբողջական բռնապետություն, որի համար ռեժիմի պարագլուխը շատ թանկ է վճարելու։

Այսօրվա արևմտյան համերաշխությունը ռեժիմի բորենիություններին «երկսայրանի սրի» տրամաբանությամբ մի գիշերվա ընթացքում թեքվելու է հենց ռեժիմի ու դրա պարագլխի դեմ։ Մուամմար Քադդաֆին էլ տասնամյակներ շարունակ ուներ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և անգամ ԱՄՆ կառավարությունների թողտվությունը Լիբիայում ամեն տեսակի այլանդակություններ անելու, բայց մի օր անգամ այդ քարտ բլանշն ավարտվեց։ Ի դեպ, այսօր Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ֆրանսիական դատարանի կողմից դատապարտվել է հենց Մուամմար Քադդաֆիի հետ ունեցած կոռուպցիոն կապերի մեղադրանքով։

Առավել քան վստահ եմ, որ Հայաստանի պարագայում ևս արևմտյան քաղաքական կուրության պաշարը մի օր սպառվելու է, և այս օրերին մեր երկրում տեղի ունեցողի բոլոր մեղավորները կանչվելու են պատասխանատվության։

Իմ զորակցությունն եմ հայտնում Միհրան Հակոբյանին։ Վստահ եմ, որ հարձակումը բորենիաբար՝ թիկունքից, հանկարծակի և մի քանի հոգով չլիներ, այսօր ավելի մեծ վնասվածքներով կլինեին տվյալ հանցագործությունն իրականացնողները։

 

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

«Արմավիր» ՔԿՀ, 08.12.2025թ.»