կարևոր
4069 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-28 16:13
Քաղաքական

Եթե ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն երրորդ պետությունն է, ուրեմն այս իշխանություններն անելիք չունեն․ Սևակ Նազարյան

Ճանապարհը փակվելու օրվանից սկսած տարբեր շրջանակներ, մեզնից սկսած, մինչև տարբեր երիտասարդական շարժումներ, ուսանողներ, արցախահայ ուսանողներ, դերասաններ, հայտնի մարդիկ հիմնական ուղղությունը գնում էր դեպի միջազգային հանրություն, այսինքն, բոլոր կոչերը, դիմումները դեպի միջազգային հանրությունն էր, այստեղ  է, որ առաջացավ գաղափարը, անկախ նրանից միջազգային հանրությունը, միջազգային կառույցները, ԵԱՀԿ Միսնկի խմբի կառույցները, ՌԴ-ն՝ իր խաղաղապահ առաքելությամբ, ունեն իրենց պատասխանատվության բաժինը, իրենց պարտավորվածության բաժինը, որը մարդու իրավունքների, ազգերի ինքնորոշման իրավունքից բխող, և առհասարակ մարդկային բոլոր իրավունքներից ելնելով ինչ-որ քայլեր իրականացնելն է։ Բայց այս պարագայում, մեզ համար առաջնային խնդրի լուծման պատասխանատուն, դա ՀՀ իշխանություններն են։ Այս մասին ՀՅԴ ՀԵՄ-ի իրականացրած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը։

«Ինչո՞ւ, որովհետև Հայաստանը որևէ փաստաթղթով չի հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, և հետևաբար, իրենց բոլոր գործողությունները, ինչը որ  այսօր արվում է․ պետք է դիտարկել այդ դիրքերից, և հասկանալ, արդյոք դրանք համապատասխանում են անհրաժեշտ ծավալին, որպեսզի այդ ճանապարհը բացվի, թե՝ ոչ։ Փաստը, որ առավել քան երկու շաբաթ է այդ ճանապարհը փակ է, նշանակում է՝ ոչ։ Եվ բացի դրանից, կարելի է հստակ ասել, որ այս պարագայում դրա մեղավորն են, որովհետև այն վիճակը, որ այսօր կա Արցախում, դա ստեղծվել է այս իշխանության ապաշնորհ, դավադիր գործունեության արդյունքում։ Հետևաբար և՛ պատասխանատուն, և՛ մեղավորը ստեղծված իրավիճակի ՀՀ իշխանությունն է։ Անկախ նրանից, որ ՀՀ իշխանությունները մեզ համար մեղավոր ու պատասխանատուն են, մեղավորը մեր առաջնային թշնամին է՝ Ադրբեջանը, և իր լկտի գործողությունները, որ այսօր առաջացրեցին այս խնդիրները։ Սա մեզ համար միանշանակ է, մեր թշնամին սահմանից այն կողմ է, բայց մեղավորը ստեղծված իրավիճակի, որը հավասարապես կիսում է Ադրբեջանի հետ պատասխանատվությունը ՀՀ իշխանությունն է»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով այն փաստը, որ Արցախում ապրում են ՀՀ շուրջ 120 հազար քաղաքացիներ, դա ՀՀ իշխանությունների պարտականությունն է ապահովվելու իր քաղաքացիների անվտանգությունը, բարօրությունը․ «Եթե իրենք իրավազոր չեն, կարողություն չունեն, ցանկություն էլ չունեն, մնում է միայն հեռանալու տարբերակը։ Մենք ոչ դրական ակնկալիքներ, ոչ էլ սպասելիքներ չունենք, դրա համար շատ հստակ է, քանի որ վիճակը օրհասական է և պատասխանատվությունը իրենց դաշտում է՝ իրենք պետք է լուծեն։ Կփոխվի իշխանություն, կլինեն մարդիկ, ովքեր այսօրվա ընդդիմադիր դաշտից, կամ մեր կուսակցության ներկայացուցիչ են, կտիրապետեն ամեն ինչի, վստահաբար ունեն այդ վճռական կամքը, որ ցանկացած իրավիճակում հնարավոր կլինի հաղթել»,- ասաց նա։

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչը կարծում է, որ համատարած դժգոհությունը իշխանության կողմից ուղղորդվում է․ «Արցախում չունեն պարտավորություն, ինչ ասվում է՝ միանգամից սլաքներն ուղղվում է դեպքի դուրս, դեպի այլ պետություններ, այս պարագայում, ո՞րն է մեր իշխանության խնդիրը։ Պետք է աշխատել, պետք է սատարել։ Եթե ՀՀ իշխանությունները ճիշտ դիրքավորում ունենային այս հարցի շուրջ, ես վստահ եմ քաղաքապահների առաքելությունը շատ հստակ կլիներ։ Եթե սեղծված իրավիճակի միակ պատասխանատուն երրորդ պետությունն է, ապա մեր իշխանությունները անելիք չունեն։ Եթե ունենայինք ազգ, որը չուներ պետություն, տարբեր միջազգային կառույցների կդիմեինք, և հույսներս միայն նրանց վրա պետք է դնեինք, բայց այդպես անում են այն ժողովուրդները, որոնք չունեն պետություն, իսկ մենք բարեբախտաբար ունենք այս պետությունը, որը կանգուն է շուրջ 30 տարի»։

Նրա խոսքով ակցիայի մասնակիցները որևէ ակնկալիք չունեն կառավարությունից․ «Ակնկալիք չունենք, որ նրանք դրական ձևով կարձագանքեն, իմաստը նա է, որ ուղղորդենք մեր հասարակությանը, որ սլաքը պետք է ուղղենք այս իշխանությունների վրա»։