| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարտի 23-ին ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն է ստացվել Մարտունու շրջանի Ննգի համայնքի 30-ամյա բնակչի դիմումն այն մասին, որ ս.թ. մարտի 6-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում, ինքը գտնվելով Մարտակերտի շրջանում, առանց իր իմացության իր «Արցախբանկ» ՓԲԸ պլաստիկ բանկային քարտից 1․490․000 ՀՀ դրամ գումար է փոխանցվել «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության անհայտ խաղային հաշվին։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Արդյունքում` Արցախի բնակչին պատճառվել է խոշոր չափերի հասնող գույքային վնաս:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
Կոչ ենք անում` առցանց տիրույթում խաբեության զոհ չդառնալու համար, լինել զգոն, չտրվել խաբկանքի և ոչ մի դեպքում չհրապարակել անձնական և բանկային քարտի տվյալները։
Վարչությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` այսօրինակ հանցագործությունների բացահայտման և ապագայում դրանք բացառելու ուղղությամբ։