|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը դիմել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ վիճարկելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության գործողությունները, որոնք վերաբերում են իրեն պատկանող օրինական զենքերի պահպանման իրավունքի սահմանափակմանը։
Դատարան ներկայացված հայցադիմումով դեսպանը պահանջում է պարտավորեցնել ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը ձեռնպահ մնալ իրեն պատկանող «WALTHER» (P-22, N G 002448, Գերմանիայի արտադրության), «BERETTA-92» մոդելի (9×19 մմ, А142740Z համարի) եւ «GLOCK 42» մոդելի (9×17 մմ, AFAB987 համարի) զենքերը վերցնելուց, առգրավելուց կամ վնասելուց (մալելուց)։
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ ՆԳՆ ոստիկանությունը վերջին շրջանում փուլ առ փուլ ուսումնասիրում է քաղաքացիներին պատկանող զենքերի փաստաթղթերը եւ անգամ օրինական հիմքով ձեռք բերված զենքերի դեպքում պահանջում է դրանք հանձնել կամ ենթարկում է տեխնիկական վնասման՝ օգտագործման համար անպիտան դարձնելու նպատակով։ Այս գործընթացը վերաբերում է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլեւ պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձանց։
Գուրգեն Արսենյանի պարագայում խոսքը վերաբերում է տարիներ շարունակ օրինական հիմքով ձեռք բերված եւ որպես հուշանվեր պահպանվող զենքերին, որոնք դեսպանը ցանկանում է պահել իրենց սկզբնական, արտադրական վիճակում՝ առանց տեխնիկական միջամտության։ Հենց այս հանգամանքն էլ դարձել է իրավական վեճի առանցքը»։