|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Իրանի Սպահան նահանգի արդյունաբերական գոտու արտադրամասում հրդեհ է բռնկվել, զոհվել է 9 մարդ: Այս մասին հայտնում է «Mehr» գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Մանսուր Շիշեֆորուշին։
«Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել արդյունաբերական գոտում տեղակայված արտադրամասերից մեկում։ Ցավոք, պատահարի հետևանքով մահացել է արտադրամասի 9 բանվոր՝ խեղդվելով շմոլ գազից», – ասել է նա։
Իշխանությունների ներկայացուցիչը նշել է, որ ողբերգության պատճառները պարզելու համար կանցկացվի հետաքննություն: