|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Պարզվում է՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանը, որի ղեկավարած կառույցի վրա բյուջեից տարեկան 2-3 մլրդ դրամ գումար է ծախսվում (աշխատավարձ, շենքի պահպանություն, վարորդ, աշխատակիցներ, ճամփորդություններ), կա՛մ ոչինչ չի անում, կա՛մ էլ անում է ի վնաս ՀՀ-ի։ Մի քանի օր առաջ նա մասնակցում էր Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում նաեւ ելույթ է ունեցել «Խաղաղություն եւ վստահություն. միասնության նպատակ՝ հանուն կայուն ապագայի» խորագրով նիստին։ Սակայն որոշել է, որ այս նախկին խորհրդային հանրապետությունում, որտեղ ռուսերենն է ընդունված որպես հաղորդակցության միջոց, եւ բոլորը շփվել են ռուսերենով, ելույթ ունենա անգլերենով` մի կերպ թղթից կմկմալով կարդալով ելույթը: Սա աննկատ չի մնացել` Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Աշխաբադի միջազգային համաժողովում ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարների մեծ մասը հաղորդակցվում էր ռուսաց լեզվով, բացառությամբ Վրաստանի եւ Հայաստանի նախագահների։ Եվ դա դիտարկվել է որպես ՀՀ իշխանության հակառուսական վարքագծի եւս մի ցուցադրություն: Պարզ է, որ այս մարդը մոռացել է, որ ինքը ՀՀ նախագահն է, եւ իրեն պահում է որպես Փաշինյանի մոտ աշխատող մի շարքային ուսապարկ։