|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Շերեմետևո օդանավակայանում Մոսկվա-Երևան թռիչքի մի ուղևորուհի ասել է, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա։ Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները։
Հայտնում են, որ կինը մի կերպ է բարձրացել Երևան մեկնող ինքնաթիռ, բորտուղեկցորդներին հայտնել է, թե ձեռքի ուղեբեռում ռումբ կա։
Նա իրեն ագրեսիվ է պահել, տեղից տեղ է շարժվել։
Թռիչքը հետաձգվել է, տեղում աշխատում են մասնագետները։
Օդանավակայանի մամուլի ծառայությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ ինքնաթիռ է ժամանել ոստիկանությունը. «Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Բուն միջադեպը հաստատում ենք»։