կարևոր
724 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-19 21:40
Տնտեսական

«Տաշիր» խմբի կառավարման շնորհիվ է ՀԷՑ ՓԲ ընկերությունը վնասով աշխատող ընկերությունից դարձել շահույթով աշխատող ընկերություն. «Հանրային հսկող»

«Տաշիր» խմբի կառավարման շնորհիվ է ՀԷՑ ՓԲ ընկերությունը վնասով աշխատող ընկերությունից դարձել շահույթով աշխատող ընկերություն. «Հանրային հսկող»

«Հանրային հսկող» համացանցային էջում հետևյալ արձանագրումն է արվել, որում ասվում է

«ՀԷՑ ՓԲ ընկերությունը 2016 թ.-ին կառավարումը Տաշիր խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս:

«Տաշիր» խմբի կառավարման շնորհիվ է ՀԷՑ ՓԲ ընկերությունը վնասով աշխատող ընկերությունից դարձել շահույթով աշխատող ընկերություն, նաև պետք է նշենք, որ շահույթի 30% (շուրջ 80 մլրդ ՀՀ դրամ) և ավել ուղղվել է ներդրումներ իրականացնելուն և կառավարման 9 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կատարվել է 270 մլրդ ՀՀ դրամի ներդրում:

Պր՛ն Թունյան, որպես տնտեսագետ, որը հասկանում է, լա՞վ թիվ է այսքան ներդրումը թե՞ ոչ, Դուք Հայփոստում այսքան ներդրում արե՞լ եք, թե՞՝ ոչ»։