|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն հանգամանքը, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից Հայաստանի ողջ իշխանական համակարգն է սնվում՝ մեծ ու փոքր պաշտոնյաներով վաղուց հայտնի իրողություն է: Սակայն էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման շուրջ բարձրացած վերջին աղմուկն իր հետ նորանոր բացահայտումներ է բերում: «Ժողովուրդ»-ն անդրադարձել է ՀԷՑ-ի կողմից աստղաբաշխական վարձավճարով «էկթրաք սերվիս» ՍՊԸ-ից ավտոմեքենաներ վարձելու պատմությանը: Այս ընկերությունը թանկարժեք ավտոմեքենաներ է վարձակալությամբ տվել ՀԷՑ-ին՝ մեկ պայմանագրով որպես ավտոմեքենաների վարձ ՀԷՑ-ից ստանալով ավելի քան 259 մլն դրամ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ այս ընկերության սեփականատեր և տնօրեն Գեղամ Կարապետյանը, ոչ ավել և ոչ պակաս, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հարազատ «բաջանաղն» է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։