կարևոր
526 դիտում, 3 ժամ առաջ - 2025-12-16 12:54
Հասարակություն

Ակնհայտ է չէ՞, որ 8 մլրդ դոլարի վարկ չեք վերցրել զենք առնեք, մանիպուլյացիա է․ Խաչատրյանը՝ իշխանությանը

Ակնհայտ է չէ՞, որ 8 մլրդ դոլարի վարկ չեք վերցրել զենք առնեք, մանիպուլյացիա է․ Խաչատրյանը՝ իշխանությանը

«Քաղաքական ուժը, որն ասում էր՝ Արցախը թոկ է, մեր անկախությանը խոչընդոտն է, հիմա, պարզվում է, սրտի ցավով ասում է՝ այնտեղ հեղաշրջում տեղի ունեցավ։ Բա հեղաշրջվածն ինչո՞ւ չէր բողոքել, որ իրեն շրջել են, ոնց որ թե ինքն էլ դեմ չէր շրջվելուն»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի մինչ այդ արած հայտարարությանը, թե՝ ընդդիմությունը ժամանակին ողջունեց Արցախում հեղաշրջումը, որից օրեր անց հանձնվեց այն։

Կոնջոյանը նաև հայտարարել էր, թե ընդդիմությունը դեմ է, որ իշխանությունը վարկ է վերցրել զենք գնելու համար։

«Մենք չենք ասում, թե ինչու եք վարկ վերցրել զենք առնելու համար, չենք ասում, թե ինչու եք զենքի վրա շատ փող ծախսում, մեք ասում ենք, որ ավելի քիչ է ծախսվում, քան պետք է։ Բայց վեր կենալ ասել՝ 8 մլրդ դոլար վարկ ենք վերցրել և 8 մլդ-ի զենք ենք առել, բա ճանապարհ ինչի հաշվին եք կառուցել։ Ակնհայտ է չէ, որ 8 մլրդի զենք չեք առել։ Ակնհայտ է, որ այն ուղղակի մանիպուլյացիա է եղել»,- ասաց Արթուր  Խաչատրյանը։