|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
ԱԺ-ում քննարկվում է ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Կենսունակության բարելավման ու հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից ՀՀ-ին տրամադրել 250 մլն դոլարի վարկ: Ծրագրի նպատակն է՝ զարգացնել կայուն, դիմացկուն ու ներառական բնակարանային համակարգ ՀՀ-ում՝ աջակցելով Արցախից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու բարեկեցությանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն իր ելույթում ասաց. «Գործընկերս հարցրեց՝ վստահ լինե՞նք, որ գումարը ծախսվելու է այս նպատակով: Կառավարության ներկայացուցիչները գալիս էին, ասում՝ վարկ ենք ներգրավում, որ ճանապարհ կառուցենք, ֆինանսական շուկան զարգացնենք, մարդկանց կարողությունները զարգացնենք, մեկ էլ Փաշինյանը վեր էր կենում, ասում՝ զենք ենք առել: Պարզ է, որ գործընկերս իրավունք ուներ հույս հայտնել, որ կառավարությունը վարկը կօգտագործի այն նպատակի համար, ինչի համար ներգրավում է»:
Մանրամասն՝ տեսանյութում։