|
Փոխարժեքներ
13 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.91 |
| EUR | ⚊ | € 422.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.4144 |
| GBP | ⚊ | £ 494.53 |
| GEL | ⚊ | ₾ 139.71 |
«Հրապարակը» գրում է. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրը, պարզվում է՝ բազում խոչընդոտների է հանդիպում, եթե չասենք, որ հաշված մարդիկ են անցած երկու տարվա ընթացքում բնակարաններ կարողացել ձեռք բերել։ Արցախցիներից, ոչ պաշտոնական տվյալներով, մոտ 30 հազար մարդ ստացել է սերտիֆիկատ:
Երեւանում, հիշեցնենք, բնակարան ձեռք բերողները՝ յուրաքանչյուրը 3, իսկ մարզերում՝ 4 մլն-ական դրամներ: Սակայն այդ սերտիֆիկատների իրացումը, այն է՝ բնակարան ձեռք բերելը, քչերին է հաջողվում։ Բանն այն է, որ մայրաքաղաքում բնակարանների արժեքն անհամեմատ բարձր է, եւ միջին վիճակագրական ընտանիքի համար գրեթե անհնար է նույնիսկ մեկ սենյականոց ձեռք բերելը: Նախկին հանրակացարանների տարածքներն են փոքր-ինչ մատչելի, որոնք կարելի է հիպոթեքային տարբերակով գնել, սակայն բանկերն էլ դրանք որպես գրավ չեն ընդունում՝ հաշվի առնելով նախկին կարգավիճակը։ Մեզ ասացին, որ համատարած նույն խնդիրն է նաեւ Գյումրիում, որտեղ 88-ի ավերիչ երկրաշարժից հետո նոր կառուցվող եւ կիսաքանդ ու վերանորոգված տների սեփականության խնդիրները բարձիթողի վիճակում են հայտնվել:
Հիմա տների եւ բնակարանների մեծ մասը համատեղ սեփականության իրավունքով է, ասենք, մի տան շքամուտքը կամ բակային տարածքը պատկանում է դրկից հարեւանների, ինչը եւս բանկերի կողմից գրավի արգելք է հանդիսանում։