|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել արցախցիների բնակապահովման նոր նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցում եւ սոցաջակցություն Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքներին, եթե նրանք բավարարում են բնակապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններին: Նախատեսվում է 120 ամիս աջակցություն տրամադրել՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 40 հազար դրամ:
Սոցհարթակներում արցախցիներն իրենց դժգոհությունն են հայտնում, դեմ են բնակապահովման ծրագրի փոփոխությանը եւ նշում են, որ սա ծաղր է իրենց նկատմամբ, ճիշտ կլինի՝ կառավարությունն իրենց կորցրած անշարժ գույքի փոխհատուցման որոշում ընդունի՝ առանց որեւէ նախապայմանների։