|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան էջում գրում է․ «Եվրամիությունն այլևս անելիք չունի, հատկապես Հայաստանում.
Մեր դռները նրանց առաջ բաց էին ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության արժեքների համար:
Սակայն հայ ժողովուրդն է աշխարհում ժողովրդավարության առաջամարտիկը հիմա, մենք ենք Երևանի ու Բաքվի բանտերում զրկանքներ կրում ժողովրդավարության համար, մեզնից են խլել ժողովրդավար երկիրն ու Եվրամիության պատրոնությամբ հանձնել բռնատիրությանը:
Եթե Եվրամիությունը ընտրի ժողովրդավարության ճանապարհը, մենք նրանց կընդունենք, կօգնենք և կսովորեցնենք ժողովրդավար համակեցության կանոններով ապրել»: