|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարտի 11-ի երեկոյան ՀՅԴ Արցախի Նիկոլ Դուման կենտրոնում տեղի է ունեցել Արցախի ՀՅԴ կողմից առաջադրված նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի եւ պատգամավորության թեկնածուներ՝ Վահրամ Բալայանի, Լեռնիկ Հովհաննիսյանի ու Արմինե Հարությունյանի հանդիպումը ԱՀ մարդու հիավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ. Yerkir.am-ին հայտնում են Արցախի ՄԻՊ-ից:
Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին Դավիթ Իշխանյանը նշել է, որ այն ընթանում է օրենքին համապատասխան, սակայն ժամանակ առ ժամանակ՝ հատկապես սոցիալական ցանցերում նկատվում է որոշակի լարվածություն, որն ինչ-որ տեղ անխուսափելի է:
Իր հերթին Արտակ Բեգլարյանը նշել է, որ շարունակական հանդիպումների նպատակը՝ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, ընտրությունների ընթացքում կուսակցությունների եւ թեկնածուների նկատած խնդիրներին ու առաջարկություններին ծանոթանալն է: Ա. Բեգլարյանը ներկայացրել է Մարդու իրավունքերի պաշտպանի գործառույթների եւ լիազորությունների այն շրջանակը, որով Պաշտպանի աշխատակազմը ներկայումս ընտրական գործընթացի ամենօրյա մշտադիտարկում է իրականացնում:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական կապի պահպանման եւ փոխհամագործակցության վերաբերյալ: