|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ճիշտ չէ, որ ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպումը նվիրված է լինելու «անվտանգության երաշխիքներին»։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խոսնակ Փիթեր Ստանոն։
«Այն այլ հարցերի չի վերաբերվելու, բացի ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հարաբերություններից»,- ասել է Ստանոն։
Ստանոն հավելել է, որ հիմնական շեշտը դրվելու է Հայաստանի տնտեսության կայունության և երկկողմ համագործակցության վրա։
«Հնարավորություն կլինի քննարկել Հայաստանի հետ համագործակցության խորացումը՝ ԵՄ-Հայաստան երկկողմ գործընկերության վրա հիմնված նրա տնտեսությունն ամրապնդելու նպատակով»,- նշեց նա։
Այսպիսով, Եվրամիությունը արձագանքել է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպման վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին։