|
Փոխարժեքներ
26 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.2 |
| EUR | ⚊ | € 437.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.6619 |
| GBP | ⚊ | £ 505.9 |
| GEL | ⚊ | ₾ 139.45 |
Հանրային գործիչ, վավերագրող Հովհաննես Իշխանյանը գրում է․
«ԱՄՆ-ն ընդունեց Սիրիայի այսպես կոչված ղեկավարին, որը երբեք չի մասնակցել ընտրությունների, ժողովուրդը նրան չի ընտրել, բայց փաստորեն ԱՄՆ-ն ճանաչում է չընտրված ղեկավարի ղեկավար լինելը
Ավելին, չընտրված ղեկավարը նաև ահաբեկիչ է և ցեղասպան:
Հետևաբար ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել:
Հայաստանի բռնապետական ժողովրդավարությունը ողջունելու պարագայում միշտ հիշեցվելու է, որ ԱՄՆ նախագահը ճանաչել է չընտրված ղեկավար ալ-Ջոլանիի ղեկավարությունը:
Կայսրություններն առաջին հերթին իմաստի հիման վրա են ընդլայնվում, ԱՄՆ-ն կորցրել է իմաստը, ինչպես կորցրել էր Հռոմեական կայսրությունը անկում ապրելիս:
Սիրիային մաղթում եմ շուտափույթ ազատում, մեր հայրենակիցներն այսօր Բաքվում զրկանքներ են կրում նաև Սիրիայի ազատության ու արդարության համար, որովհետև ժողովրդավարության փոխարեն Արևմուտքը նախընտրեց նավթանկումը»: