կարևոր
1333 դիտում, 2 ժամ առաջ - 2025-12-16 14:36
Հասարակություն

Ընտանեկան բժիշկները, թերապևտները և մանկաբույժները՝ շտապօգնության կանչեր ընդունողներ. նոր փոփոխություններ Անուշ Պողոսյան

Ընտանեկան բժիշկները, թերապևտները և մանկաբույժները՝ շտապօգնության կանչեր ընդունողներ. նոր փոփոխություններ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Սիրելի ընտանեկան բժիշկներ, թերապևտներ և մանկաբույժներ, պատրաստվեք։

2026 թվականի հունվարի 3-ից շտապօգնության մի շարք կանչեր ամբողջությամբ փոխանցվելու են ձեզ՝ որպես Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններին ուղղորդվող կանչեր, որոնք ենթակա են սպասարկման մինչև 120 րոպեի ընթացքում (եթե կանչը փոխանցվում է հերթապահության ավարտին՝ սպասարկվում է հաջորդ աշխատանքային օրվա առաջին ժամերին)։

Ձեզ են փոխանցվելու հետևյալ կանչերը․

Մինչև 38.5°C ջերմություն, առանց կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող ախտանիշների

Հարբուխ, ռինիտ, տոնզիլիտ

Առանց կլինիկական արտահայտված ախտանիշների զարկերակային գերճնշում ( >140/90)

Քրոնիկական հոդացավեր և մկանացավեր

Քրոնիկական ալկոհոլիզմով կամ այլ քրոնիկական հիվանդություններով անձանց կրկնակի կանչեր նույն օրը, առանց սրացման

Նորագոյացություններով հիվանդների կրկնակի կանչեր, առանց նոր սրացած ախտանիշների

Նույն հասցեից, նույն պատճառով 24 ժամվա ընթացքում կրկնակի կանչ, եթե առաջին կանչի ժամանակ անհետաձգելի վիճակ չի արձանագրվել

Նույն հասցեից 24 ժամվա ընթացքում կրկնակի կանչ, եթե պացիենտը հրաժարվել է հոսպիտալացումից

Ի դեպ, այս ամենը ձեր աշխատավարձի վրա որևէ կերպ չի անդրադառնալու։

Հ.Գ.
Տիկին Անահիտ Ավանեսյան, առաջարկում եմ մի փոքր գործնական վարժություն։
Այսօր գնացեք, օրինակ, Վարդենիսի տարածաշրջանի Ծովակի ամբուլատորիա,
և փորձեք ընտանեկան բժշկի հետ 120 րոպեի ընթացքում հասնել Ախպրաձոր գյուղի կանչին։
Ի դեպ՝ ամբուլատորիան ավտոմեքենա չունի։
Ինչու այսօր՞ — որովհետև լավ ձյուն է գալիս։

Հ.Հ.Գ.
Հա, ու խնդրում եմ՝ չմոռանաք մի գեղեցիկ ռիլ նկարել․․․»։