կարևոր
2326 դիտում, 7 ժամ առաջ - 2025-10-31 21:28
Հասարակություն

Վայքում շտապօգնության բժիշկները տանը հայտնաբերել են 1-ամյա տղայի մարմին

Վայքում շտապօգնության բժիշկները տանը հայտնաբերել են 1-ամյա տղայի մարմին

Հոկտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 07:20-ի սահմաններում «Վայք» շտապ բուժօգնության բժիշկների խումբ ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժին և հայտնել, որ ժամը 05:40-ի սահմաններում բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վայոց ձորի բնակավայրերից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի դի։

«Դեպքի վայր են մեկնել համայնքային ոստիկանության ծառայողները և ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության խումբը։Տեղում պարզվել է, որ մահացածը 1-ամյա Մոնթե Հ.-ն է, և ըստ հարազատների՝ երեխային հայտաբերել են մահացած։

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,-հայտնում է shamshyan.com-ը;