|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Գյումրիում 26-ամյա տղայի սպանության մեջ կասկածվող և հետախուզման մեջ գտնվող Արթուր Մարտիրոսյանն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Երեկ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել քաղաքացի Արթուր Մարտիրոսյանին, որպես մեղադրյալ, ներգրավել գործում` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու մեղադրանքով:
Դատարանը բավարարել էր Ա. Մարտիրոսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանավորումը կիրառելու մասին միջնորդությունը, հայտարարվել էր հետախուզում:
Սպանությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ին` ժամը 22:15-ին, Գյումրիում: Սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակի բնակիչ` 1988 թվականի ծնված Արտյոմ Ադանալյանը Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: