|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախաքննության ընթացքում հարցաքննված վկա, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանն այսօր սեփական նախաձեռնությամբ ներկայացավ դատարան՝ համալիրի տարածքում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով դատական նիստին. հայտնում է «Փաստինֆոն»:
Նա պնդեց իր նախաքննական ցուցմունքը, հայտարարեց, որ չի խուսափում դատարան ներկայանալուց ու պատրաստակամություն հայտնեց պատասխանել դատավարության կողմերի հարցերին: