|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում դեռ նախորդ տարեվերջին սկսել էին ամենայն լրջությամբ զբաղվել ընտանեկան նպաստի համակարգը բարեփոխելու աշխատանքներով: Արդեն այս տարվանից նպաստառուների համար ակնհայտ կդառնա, թե որոնք են նոր փոփոխությունների լավ ու վատ կողմերը: Ամեն դեպքում, դեռ նախորդ տարի նախարարը խոստացավ, որ 2011-ին նախատեսվող բարեփոխումները նպատակ ունեն առավել հասցեական դարձնել պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը:
Նշենք, որ նախագծով նվազագույնի կհասցվեն բյուրոկրատական քաշքշուկները: Իսկ ընտանեկան նպաստի իրավունքը կորցնելու հավանականությունը` կապված կենսաթոշակի` 2500 դրամով բարձրացման հետ, եթե հավատանք խոստումներին, հնարավորինս կբացառվի: