|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Քիչ առաջ դուրս եկա ԱԱԾ մեկուսարանից, որտեղ տեսակցեցի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին: Ցավոք, տեսակցությունները շարունակում են փակ մնալ նույն խցում գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեպքում: Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Սրբազան հայրերը անազատության մեջ գտնվելով՝ որևէ պահի չեն ընկրկում. շարունակում են գոտեպնդել մեզ անգամ այդ պայմաններում:
Իրենց ամենօրյա աղոթքներում մշտապես հիշատակում են մեր ժողովրդին՝ հավատալով, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ համախմբվելով հաղթահարելու ենք այս փորձությունը ևս:
Միքայել Սրբազանը վաղը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ էլ կիրականացվի իր առողջության համար անչափ անհրաժեշտ վիրահատությունը: Առողջություն մաղթենք մեր սիրելի Սրբազանին:
Ազգովի և հետևողականորեն շարունակենք մեր պայքարը, որպեսզի բոլոր քաղբանտարկյալներն օր առաջ հայտնվեն ազատության մեջ»,– գրել է նա։