|
Փոխարժեքներ
19 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է նրա պաշտպան Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ վիրահատվելու նպատակով։
«Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2025 թվականի դեկտեմբերի 11-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ անհրաժեշտ փաստաթղթերը վերահասցեագրվել են Երևան-Կենտրոն ստորաբաժանում և առաջարկվել է կազմակերպել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ցուցված վիրահատական միջամտությունը։