|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՀԱԿ-ի ներկայացրած վերջնագրին եւ այն հարցին, թե այս ամենից հետո ի՞նչ սրտով են երկխոսելու Կոնգրեսի հետ, ասաց. «Նախ` ՕԵԿ-ի սիրտը շատ մեծ է, երկրորդ` ՕԵԿ-ը մանրախնդրությամբ չի զբաղվում: Չգիտեմ ՀԱԿ-ը ինչ ժամանակ է տվել իշխանությանը, բայց կարծում եմ, որ այդ երկխոսությունը պետք է շարունակվի»:
Պատգամավորի կարծիքով` վերջնագրերով խոսելը ճիշտ չէ, եւ մեկ անձի խնդիրը չպետք է դառնա երկխոսությունն առկախելու պատճառ: