|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցած շաբաթ «Լավագույն մարզական ընտանիք 2011» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի ժամանակ ուղիղ տեքստով գովել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանին:
Տոնական ճաշկերույթից դուրս, մտերիմների շրջանում, նախագահը հորդորել է աշխատել Խաչիկի պես. «Հիտլեր է, թե դեմագոգ` չեմ իմանում: Ինչ ուզում եք ասեք: Բայց հարկավոր ա գոնե նրա աշխատածի կեսն անել»:
Այս «մեսիջը» Հանրապետական կուսակցությունում շատ լուրջ են ընդունել եւ չեն հասկացել, թե նախագահն ում վատ աշխատանքն է նկատի ունեցել: Հիմա «վատերը» փորձում են «արծիվ Խչոյից» յուրացնել նրա աշխատաոճը: