|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը էական ներդրում կունենա Թուրքիայի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի խթանման գործում։
«Մի տարածաշրջանում, որտեղ շատ վիշտ է եղել, խաղաղության դռները կիսաբաց են: Ուստի կողմերը չպետք է բաց թողնեն այս հնարավորությունը և պետք է գործեն պատասխանատվությամբ»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանը նաև «կարևոր» է անվանել Հայաստանի վարչապետի խոսքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ, այդ թվում՝ Ղարաբաղի։
«Սակայն, ինչպես ավելի վաղ ասացի, Հայաստանում Փաշինյանի դեմ բացասական տրամադրություններ կան, և սա շատ, շատ կարևոր կետ է, մինչև այսօր Փաշինյանը ոչ մի քայլ հետ չի արել»,- ասաց քաղաքական գործիչը։