|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամի իրալիքում գրել է․
«Բաքվի բարբարոսական վարչախմբի զինված բաշիբոզուկների շարքերից ամեն մի ոչնչացված լուրջ խնդիր է դրա պարագլխի և նրա վերահսկողության տակ գտնվող քարոզչամեքենայի համար։
Մասնավորապես հենց Արցախում այդ բաշիբոզուկների ոչնչացումն անբացատրելի է մնում ադրբեջանական հասարակության համար՝ հատկապես նշված վարչախմբի կողմից «անպարտելի ադրբեջանական բանակ» կոչեցյալի և դրա «հաղթական գերագույն, գլխավոր հրամանատարի» քարոզչական առասպելների ուռճացման ֆոնին։
Ըստ այդմ, նույն այդ հասարակության ներսում սկսում են լուրջ կասկածներ ի հայտ այդ «բանակի» և դրա «հրամանատարի» իրական կարողությունների վերաբերյալ։
Սակայն Բաքվի բռնապետի համար ամենասարսափելին այն է, որ հասարակական տրամադրություններ կարող են փոխվել Հայաստանում և հատկապես Արցախում, քանզի ժամանակակից հիբրիդային պատերազմներում թշնամուն ջախջախում են նախ բարոյահոգեբանական մակարդակում և հետո միայն ֆիզիկական իմաստով գրավում պայմանական խրամատը։
Իսկ յուրաքանչյուր ոչնչացված բաշիբոզուկ ցույց է տալիս, որ Հայաստանը և Արցախը՝ նաև որպես միասնական հասարակական օրգանիզմ, խոշոր հաշվով չեն հանձնվել բարբարոսների «բարեգթությանը», ինչը մեզ հույս, իսկ թշնամուն սարսափ է ներշնչում։