|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բաքվի բռնապետի վրա իրանական նաև պաշտոնական մակարդակում քարոզչական ճնշումը մեծանում է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը:
«Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսիի կառավարության ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին, փաստացիորեն, ուղղակի դիմել է Ադրբեջանի ժողովրդին՝ շեշտադրելով Իրանի հետ դավանական ընդհանրության հանգամանքը։
Իրանցի նախարարի «Ադրբեջանը իսլամական Իրանի քաղաքակրթական տարածքում է, և նրանք պետք է կարողանան մեզնից օրինակ վերցնել» միտքը, եթե փորձենք «թարգմանել» դիվանագիտական լեզվից, ըստ էության, հորդոր է Ադրբեջանի ժողովրդին, օրինակ վերցնելով Իրանից, իրականացնել իսլամական հեղափոխություն և տապալել Բաքվի բռնապետին։
Կարծում եմ՝ ալիևյան և էրդողանական վարչախմբերին, մեղմ ասած, ամենևին չի խանդավառի իրանցի պաշտոնյայի նաև այն հայտարարությունը, որտեղ նա պնդում է, որ «Ադրբեջանի ժողովուրդը մեր ժողովուրդն է», քանի որ Բաքու-Անկարա հարաբերությունների «գաղափարական» առանցքը «մեկ ազգ, երկու պետություն հայտնի կաղապարն է»»,- գրել է Ոսկանյանը։