|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խոստովանել է, որ ռուսական ղեկավարությունը որոշակի հարգանքով է վերաբերվել Վրաստանին. հայտնում է Новости-Грузия-ն:
Միևնույն ժամանակ, Սահակաշվիլին դժգոհություն է հայտնել «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Գենադի Օնիշչենկոյի վերաբերմունքից, որի գերատեսչությունից է կախված է Ռուսաստան վրացական գինու մատակարարումը:
«Ես ուզում եմ խոստովանել, որ Պուտինը մեծ հարգանքով է վերաբերվել մեզ: Նա մեզ դիտում էր որպես թշնամի, իսկ այսօր մենք գիտենք` ինչպիսի վերաբերմունք ունի Օնիշչենկոն»,- ասել է նա:
Օնիշչենկոյի կոնկրետ որ արտահայտություններ են առաջացրել Սահակաշվիլիի դժգոհությունը, հայտնի չէ: 2012-ի վերջին, սակայն, Известия-ի հետ հարցազրույցում, պատասխանելով Վրաստանի վերաբերյալ հարցերին, Օնիշչենկոն երկիրը «փոքր կեղծ պետություն» էր անվանել: