|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Կա՞ն, արդյոք, ռեալ հաշվարկներ, թե ՀՀ նախագահի` 2008 թվականի նախընտրական ծրագրում ներառված խոստումների որ մասն է կատարվել մինչ օրս:
Yerkir.am-ի այս հարցադրմանը Սիսիանում ՀՅԴ կազմակերպած այսօրվա հանրահավաքի մասնակից, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը պատասխանել է. «Դաշնակցությունը հետեւել է եւ անգամ վերլուծություններ է կատարել այս առումով: Ըստ այդմ` երկրի ղեկավարի խոստումների գրեթե 70 տոկոսը չի իրականացվել, 30 տոկոսը կատարվել է որոշակի մասով կամ վերապահումներով: Սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական բարելավման շրջանակներում ծնելիության բարելավման, բնակարանաապահովման ուղղություններով ծրագրերը խափանվել են»:
Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ կառավարության ձախողումները ներկայացվել են նախագահին եւ ստացել քաղաքական կոալիցիայի արձագանքը. «Եթե չեն արել, լավ են արել. վստահ ենք` հասարակությունը ըմբռնումով կմոտենա»:
Պատգամավորը նաեւ նշել է, որ եթե պաշտոնական վիճակագրությամբ աղքատ է ՀՀ բնակչության 30 տոկոսը, ապա իրական ցուցանիշներն անցնում են 50 տոկոսից:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։