|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը քաղաքական թեժ աշուն է ակնկալում` դա պայմանավորելով նախընտրական գործընթացների սկսվելով:
Պատգամավորը հավատացնում է, որ ակտիվ է լինելու նաեւ Դաշնակցության գործունեությունը: Նա հիշեցրեց, որ ՀՅԴ-ն նախաձեռնել է շարժում` հանուն ընտրական իրավունքի, որին արդեն մասնակցել են բազմաթիվ կազմակերպություններ ու քաղաքական ուժեր:
«Չգիտեմ ինչու ո’չ իշխանությունների, ո’չ ՀԱԿ-ի կողմից դեռեւս արձագանք չի եղել, բայց հույս ունենք, որ կլինի, որովհետեւ դա կուսակցականացված շարժում չէ, հասարակական շարժում է` միտված ընտրություններն արդար անցկացնելուն: Եթե քաղաքական ուժերն իսկապես ուզում են, որ դրանք արդար անցնեն, ապա եթե անգամ չմիանան շարժմանը, առնվազն պետք է պատրաստակամություն հայտնեն համագործակցելու»,- ասաց Հրայր Կարապետյանը:
Նա նշեց, որ քաղաքացիների հետ հանդիպումները շարունակվելու են` նպատակ ունենալով հասնել նրան, որ հասարակական վերահսկողություն լինի թե’ նախընտրական ընտրապայքարի վրա, թե’ հատկապես ընտրության օրը` ընթացքի վրա: