|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Հայաստանը նմանվել է մի գնացքի, որը մոտենում է կանգառին, բայց արգելակներ չունի. ով կարողանում է իրեն փրկել, դուրս է թռչում գնացքից, ասում է` չեմ ուզում ձեր գնացքը. ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում, անդրադառնալով արտագաղթողների` օրեցօր ահագնացող թվերին, ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, ՀԺԿ վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը:
«Իշխանությունը պետք է դրա մասին մտածի`ոնց անի, որ այդ գնացքը կանգնեցնի»,- ասաց նա:
Ֆ. Խաչատրյանի խոսքով` արտագաղթը մեր ամենամեծ չարիքն է, քանի որ գնում է ժողովրդի բանիմաց, երիտասարդ, խելացի ու աշխատունակ մասը, մնում են տարեցներն ու անօգնականները:
«Այս տեմպերով որ շարունակվի, մի քանի տարի հետո մեկ միլիոն էլ չի մնա: Էդ մնացածներն էլ շատ արագ կմահանան: Դա մեր ազգային առաջին պրոբլեմն է»,- նշեց նա` կարծիք հայտնելով, որ եթե կառավարությունը չի հերքում այդ թվերը, նշանակում է` ընդունում է դրանք:
«Պաշտոնապես ասում են` գնացել է այսքան մարդ, հետ է դարձել այսքան մարդ, տարբերությունը` 61 հազար` չհաշված մեքենաներով գնացածները եւ այլն: Իրենք են ասում, պաշտոնական թիվ է սա»,- ասաց ՀԱԿ անդամը: