|
Փոխարժեքներ
10 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հայաստանը չի բանակցել Թուրքիայի հետ Ղարաբաղյան հիմնախնդրի հարցով, բնականաբար, նաեւ ո'չ հինգ, ո'չ երեք, ո'չ էլ նույնիսկ մեկ շրջանի վերադարձի մասին. հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի պնդումները, թե իբր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հինգ, երեք կամ մեկ տարածքի վերադարձի վերաբերյալ: «Հղումը ինչ-որ նախարարների մանիպուլյացիա է, աճպարարություն, որը նման է նաեւ այն ասածներին, թե իբր Չավուշօղլուն ջատագով չի հանդիսացել ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձանժողովի վերակենդանացմանը, ինչի մասին հրապարակայնորեն ասել են ԵԽԽՎ մի շարք անդամներ, անգամ Ադրբեջանի պատվիրակները»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը: