|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ստում է կամ էլ իրավիճակին ուղղակի չի տիրապետում, ասելով, որ պատերազմի ժամանակ նախագահների մակարդակով առաջարկ է եղել, ԱՀ նախագահն է նախաձեռնողը եղել, և իբր իր տեղեկությամբ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հրաժարվել են հանդիպել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Ալենին խորհուրդ եմ տալիս մանիպուլյատիվ եղանակով չտարածել այնպիսի կեղծ տեղեկություններ, որի պարզաբանումները չեն բխում հենց իրենց շահերց: Հատկապես, որ դրանք չեն նպաստում իրենց իսկ մեղքով ստեղծված այսօրվա ծանր իրավիճակից լուծումներ գտնելոն,- գրել է Զաքարյանը: