|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Այսօր Ադրբեջանի կրթության նախարարության շենքի առջեւ հարյուրավոր հավատացյալներ ակցիա են անցկացրել՝ պահանջելով թույլատրել ուսումնական հաստատություններում հիջաբ կրելը: Նրանք պահանջել են նաեւ կրթության նախարարի հրաժարականը, որի հրամանով արգելվել է հիջաբը:
Ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, ոստիկանությունը մահակներով հարձակվել է ցուցարարների վրա, չեն խնայել նաեւ կանանց: Տուժել են մի քանի լրագրողներ, նրանց տեսախցիկները ջարդել են: Վնասվածքներ ստացած ցուցարարներին արնաթաթախ տեղափոխել են հիվանդանոց. շատերին ձերբակալել են: Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկաններին պատասխանել են քարերով: