կարևոր
1450 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-13 18:54
Քաղաքական

Բաքուն Երևանին մեղադրում է «խոշտանգման քաղաքականության մեջ». այսօրվա նիստում մեղադրական ճառ է հնչել

Բաքուն Երևանին մեղադրում է «խոշտանգման քաղաքականության մեջ». այսօրվա նիստում մեղադրական ճառ է հնչել

Բաքվում գերության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ շինծու մեղադրանքներով դատավարությունն այսօր շարունակվել է դատախազի մեղադրական ճառով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Պետական ​​մեղադրանքին աջակցող դատախազը նշել է, որ ՄԱԿ-ի բանաձևերը հաստատում են, թե «Հայաստանը ագրեսիվ պատերազմ է սանձազերծել Ադրբեջանի դեմ»։

Հրադադարի ռեժիմը մշտապես խախտած Ադրբեջանի դատարանում հնչեցված մեղադրական ճառում նշվում է, թե իբր «ագրեսիվ պատերազմի ընթացքում հրադադարը բազմիցս խախտվել է հայկական կողմից, հարձակումներ են եղել նաև ռազմավարական կարևորության օբյեկտներ, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վրա»։

Անմարդկային վերաբերմունի ու խոշտանգման գիտակ հանդիսացող Ադրբեջանի դատարանում մեղադրող կողմը նշել է, թե իբր «հայկական կողմի խոշտանգումների համակարգված բնույթը և դրանց լայն աշխարհագրական տարածումը վկայում են, որ դրանց կիրառումը արտացոլում է հայկական պետության քաղաքականությունը»։ Ուշագրավ է, որ Ադրբեջանն այս ամենով ընդամենը սեփական նկարագիրն է տալիս ու վերագրում հայկական կողմին։

«Նշվեց, որ դատավարության ընթացքում մեղադրյալներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը իրենց ցուցմունքներում հաստատել են, որ բնակչությունը վերաբնակեցվել է Հայաստանից Ադրբեջանի օկուպացված շրջաններ, մասնավորապես՝ Լաչինի շրջան»,-նշել են ադրբեջանականա լրատվամիջոցները։