|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսաստանն Ադրբեջանին է արտահանձնել Մոսկվայում ձերբակալված` ազգությամբ թալիշ քաղաքագետ, հասարակական գործիչ Ֆահրադդին Աբասովին (առավել հայտնի է որպես Ֆահրադդին Աբոսզոդա), որը համարվում է Ադրբեջանում թալիշական շարժման առաջնորդներից մեկը. հայտնում է minval.az-ը:
Աբոսզոդան արդեն Բաքվում է, ուր ժամանելուն պես` փետրվարի 28-ին, նրան ձերբակալել են Ադրբեջանի պետանվտանգության ծառայության աշխատակիցները: Նրան ՌԴ-ից արտաքսել են` երկրի տարածքում գտնվելու գրանցման ժամկետի սպառվելու հետ կապված:
Ադրբեջանում Ֆահրադդին Աբոսզոդան մեղադրվում է հակաադրբեջանական գործունեության ու Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: