|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թալիշ հասարակական-քաղաքական գործիչ Էլշան Հասանովը հայտարարել է.
«Նրանք, ովքեր երեկ ինձ վիրավորել և նախատել են պատերազմին դեմ լինելու համար՝ հանուն խաղաղության, ու ասել, որ երիտասարդ տղաները, հիմնականում` Թալիշի շրջանից, այնտեղ չեն մահանում, բացեք ձեր աչքերը և ուշադիր նայեք շուրջը: Բռնապետ Ալիևի ռեժիմը, որը հետևում է Թուրքիային, վերածում է Ադրբեջանը նոր Սիրիայի՝ այնտեղից Թուրքիայի օգնությամբ տեղափոխելով հարյուրավոր զինյալների և ահաբեկիչների: Անհնար էր ավելի վատ բան մտածել մեր տարածաշրջանի և այստեղ ապրող ժողովուրդների համար: Անիծվեք դուք բոլոր ժամանակներում»:
Թալիշ գործչի խոսքերը մեջբերում է Tolish Media-ն: