|
Փոխարժեքներ
10 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.73 |
| EUR | ⚊ | € 440.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.8644 |
| GBP | ⚊ | £ 504.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.4 |
Հաճախ են հարցնում, թե ինչու են այս կամ այն չկոտրվող անձանց քաղաքական հետապնդման ենթարկում, կալանավորում: Մեկ է` նրանք պինդ են, մինչև վերջ իրենց սկզբունքները պահելու են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Իշխանության խնդիրն ի սկզբանե այդ մարդկանց կոտրելը կամ սեփական դիրքորոշումներից հետ կանգնեցնելը չէ:
Հանրային, քաղաքական ակտիվ դեմքերին ազատությունից զրկելով ռեժիմը փորձ է անում վախի մթնոլորտ ստեղծել հասարակության մեջ` փորձելով կանխել մարդկանց ակտիվությունը, հանրային-քաղաքական գործընթացներին նրանց ներգրավածությունն ու իրենց տեսակետները հանրային հարթակներում հնչեցնելը:
Իշխանությունն առավել նյարդային ու ագրեսիվ է դառնում, երբ իր կիրառած գործիքները քիչ արդյունավետ են դառնում, իսկ իր նախաձեռնած գործընթացների հիմնական մեխը վարչական ռեսուրսն է դառնում»,-գրել է նա։