|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ ԻՀՊԿ պաշտպանական կարողությունները մնում են զարգացած և կշարունակեն աճել, հաղորդում է Mehr-ը:
Ելույթ ունենալով ԻՀՊԿ-ի ավիատիեզերական ուժերի զոհերի հիշատակին նվիրված արարողության շրջանակներում՝ բրիգադի գեներալ Ալի Ֆադավին մերժել է երկրի հակառակորդների պնդումները, թե Իրանի բալիստիկ հրթիռների գործողության շառավիղը սահմանափակ է, դրանք անվանելով «ոչ փորձագիտական կարծիքներ», որոնք զուրկ են տեխնիկական գիտելիքներից։
Նա նշել է, որ Իրանի կողմից պահպանվող հրթիռների հեռահարության սահմանափակումները որոշվել են հանգուցյալ Իմամ Խոմեյնիի կողմից և ընդգծել է, որ դա որևէ կապ չունի ԻՀՊԿ-ի կարողությունների որևէ սահմանափակման հետ։
Ավելի վաղ այս շաբաթ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել էր, որ երկրի հրթիռային ծրագիրը չի վերաբերում Արևմուտքին և «նման հարցեր բարձրացնելը վկայում է ԱՄՆ-ի և որոշ եվրոպական երկրների հեգեմոնիստական քաղաքականության մասին»։