Փոխարժեքներ
14 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին ընդգծել է Իրանի լիակատար պատրաստակամությունը՝ հակազդելու ցանկացած ռազմական սպառնալիքի՝ զգուշացնելով թշնամիներին սխալ հաշվարկներից և ագրեսիայի ցանկացած ակտից, գրում է իրանական Mehr գործակալությունը։
Իրանի Իսլամական Հանրապետությունը լիովին պատրաստ է բոլոր ռազմական սցենարներին, հինգշաբթի հայտարարել է գեներալ-մայոր Սալամին։ Նրա մեկնաբանությունները հնչել են այն հաղորդագրություններին ֆոնին, երբ Միացյալ Նահանգները բարձրացրել է Արևմտյան Ասիայի իր դեսպանատներում և ռազմական բազաներում տագնապի մակարդակը՝ Իրանի վրա Իսրայելի հնարավոր հարվածի մասին ենթադրությունների ֆոնին։
«Թշնամին երբեմն մեզ սպառնում է ռազմական գործողություններով, -հայտարարել է Սալամին։ -Մենք միշտ ասել ենք և այսօր հայտարարում ենք, որ լիովին պատրաստ ենք ցանկացած սցենարի, իրավիճակի և հանգամանքի»։
Նա ընդգծել է Իրանի երկարատև փորձը ռազմական գործողություններում՝ նշելով, որ երկիրը «կազմակերպել է իր ուժը և մշակել ռազմավարություն» և ակտիվորեն հետևում է թշնամու տեղակայման խորությանը։
Սալամին մերժել է Իրանի և Գազայի հատվածի միջև ցանկացած համեմատություն՝ ընդգծելով, որ «թշնամուն թվում է՝ կարող է կռվել Իրանի դեմ այնպես, ինչպես կռվում է Իսրայելի պաշարման մեջ գտնվող անպաշտպան պաղեստինցիների դեմ»։
Նա զգուշացրել է երկրի հակառակորդներին՝ սխալ հաշվարկներ չանել և երկու անգամ մտածել իրենց գործողությունների հետևանքների մասին։